ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

«Երեկ երեկոյան ժամերից սկսած իրավիճակը ռազմաճակստի ամբողջ երկայնքով փոփոխվել է մեր օգտին»

«Երեկ երեկոյան ժամերից սկսած իրավիճակը ռազմաճակստի ամբողջ երկայնքով փոփոխվել է մեր օգտին»
04.04.2016 | 12:30

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ իր ֆեյբուքյան էջում գրել է.

«Ժողովուրդ ջան,

Երեկ երեկոյան ժամերից սկսած իրավիճակը ռազմաճակստի ամբողջ երկայնքով փոփոխվել է մեր օգտին: Բոլոր ուղղություններով Հայկական Բանակը հզոր հարվածներով պատժում է թշնամուն: Հատկապես Թառթառի ու Ֆիզուլու ուղղություններով: Ադրբեջանական մարդկային ու տեխնիկական կորուստները այնքան մեծ են, որ նույնիսկ պաշտոնական Բաքուն դա արդեն չի հերքում»:

Դիտվել է՝ 7418

Մեկնաբանություններ